Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
29.01.2019 | 00:51

Մարդիկ կան, որ իրենց հարուստ են ձևացնում, բայց ոչինչ չունեն, կան էլ, որ իրենց խեղճ են ձևացնում, բայց լի են մեծ հարստությամբ։ Մարդս իր հարստությամբ փրկագնում է իր անձը, բայց աղքատը չի հանգստանում պատուհասներից։ Արդարի լույսը պիտի վառ լինի հարաժամ, բայց ամբարիշտների լույսը պիտի հանգչի։ Նենգամիտ հոգիները պիտի մոլորվեն մեղքերի մեջ, բայց արդարները գթություն և ողորմություն պիտի գտնեն։ Անզգամն ամբարտավանությամբ չարիք է գործում, բայց իրավախոհ մարդը իմաստուն է։


Առակներ 13. 7-10

Դիտվել է՝ 3362

Մեկնաբանություններ